Научно-клинический центр инновационной медицины
Эксперты из ведущих клиник Концепция нашего центра: мы пригласили лидеров мнений в узкоспециализированных вопросах и создали постоянно действующий консилиум.
close icon
PopUp img

Առցանց խորհրդատվություն

plus icon Ավելացնել փաստաթուղթ
icon
icon
icon
icon
icon
close icon
PopUp img
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԵԼ ԲԺԻՇԿ
ԸՆՏՐԵԼ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ԵՎ ԺԱՄԸ
PopUp img

Գրանցել այց

close icon
success-message Շնորհակալություն Ձեր հարցումն ուղարկված է։ Բժշկի օգնականը շուտով կկապվի Ձեզ հետ։
Գլխավոր էջ Կլինիկա

Կլինիկա

Ո՞ր կլինիկայում կցանկանայիք հայտնվել այս կամ այն հիվանդության հետ առնչվելու դեպքում։ Ոչ մի կլինիկայում։ Չէ՞ որ բուժումն իրականացնում է ոչ թե կլինիկան, այլ բժիշկը։ Հիմնադրելով «Բժիշկ Դիլանյանի Կլինիկան»՝ հիմնվել ենք հենց այդ տրամաբանության վրա՝ շեշտադրելով երեք գործոն՝ մասնագետ-էքսպերտներ, որակյալ սարքավորում և սպասարկում։
Ո՞վ է «մասնագետ-էքսպերտը»

Մեր առավելությունները

Icon
Արդյունքի երաշխիք
Icon
Մեծ փորձ
Icon
Բուժում առանց ցավի
doctors img
Որակյալ սարքավորումներ։ Մենք կլինիկան հագեցրել ենք ախտորոշման համար նախատեսված էքսպերտային դասի տեխնիկայով։ Այն հիրավի հիանալի է։ Սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ հնարավոր չէ գնել գոյություն ունեցող բոլոր սարքավորումները և ախտորոշման համար նախատեսված համակարգերը։ Սակայն մեր հիվանդների տրամադրության տակ է գտնվում բարձր տեխնոլոգիական սարքավորումների լայն, անհավանական սպեկտր։ Եվ այդ ամենը՝ մի պարզ պատճառով՝ մեր մասնագետ-փորձագետներն աշխատում են բարդագույն հիվանդությունների ախտորոշման և բուժման նեղ մասնագիտացում ունեցող տարբեր մեծ հիվանդանոցներում։
Մասնագետների ընտրությունը հիմնված է եղել հետևյալ սկբունքի վրա.
«Ու՞մ կդիմեին հենց իրենք՝ բժիշկները, եթե իրենց կամ իրենց հարազատներից որևէ մեկի մոտ ախտորոշված լիներ որևէ հիվանդություն»։ Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր մասնագետի անձնական էջում կարող եք տեսնել այն գործընկեր-կլինիկայի տվյալները, որտեղ վերջինս աշխատում է։
doctors img
Սպասարկումը և հասանելիությունը։ Միգուցե պատերի թերթոսկին ներառված է արժեքի մե՞ջ։ Մեր դեպքում՝ ոչ։ «Անպիտան բժշկական ծառայություններ» վաճառելու փո՞րձ։ Ո՛չ մեր դեպքում։ Մուտքի մոտ փակցված է գին, իսկ վերջում պարզվում է՝ արժեքը եռապատկվե՞լ է։ Մեր մասին չէ։ Դրա փոխարեն՝ Ձեզ համար հարմար ընդունելության օր և ժամ։ Կապ բժիշկների հետ՝ խնդրեմ։ Ձեր ժամանակի հանդեպ հարգալից մոտեցում, առցանց կոնսուլտացիաներ, մանրամասն և հասկանալի ձևակերպված եզրակացություններ և խորհուրդներ՝ ահա այս ամենը մեր մասին է։ Հազվագյուտ կլինիկական դեպքերի կապակցությամբ հրավիրված կոնսիլիումներ և նույնիսկ միջազգային քննարկումներ՝ դա ևս մեր կլինիկայի մասին է։ Սեղմ ժամկետներում պատասխանների տրամադրմամբ հազվագյուտ և շատ հազվագյուտ անալիզներ՝ այդ ամենը մեր հիվանդների համար։

Նկարներ